Կարող է վաղը ես լինեմ սահմանային կրակոցների զոհը և ես պատրաստ եմ դրան. Վահան Քերոբյան
Քաղաքական
14:14 01/11/2022
Հայաստան

Կարող է վաղը ես լինեմ սահմանային կրակոցների զոհը և ես պատրաստ եմ դրան. Վահան Քերոբյան

«Հիմա մենք բոլորս պետք է ապրենք՝ հաշվի առնելով այս նոր նորմալ իրավիճակը»,-ԱԺ-ում տված ճեպազրույցի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով հարցին, թե սահմանինի կրակոցներն ինչպես են ազդում ՀՀ տնտեսության վրա։

Նրա խոսքով՝ կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի անվտանգային միջավայրը բարելավվի:

«Բայց պետք է նաև նկատի ունենալ, որ մենք հիմա ապրում ենք նոր նորմալ միջավայրում, որտեղ ամեն օր կարող է ինչ-որ բան տեղի ունենալ»,-ասաց նախարարը։

Նա նորմալ համարեց սահմանային կրակողները:

«Կրակոցը նորմալ բան է նույնիսկ Իսրայելում,  որի տնտեսությունը զարգանում է շատ բարձր տեմպերով։ Եթե այդ կրակոցը չպետք է լինի մեր երկրի սուվերենության հաշվին, ապա մենք պետք է փորձենք այնպես անել, որպեսզի կրակոցների միաջավայրում զարգացնենք մեր տնտեսությունը և օրեցօր մեր երկիրը դրաձնենք ապահով: Ես ցավակցում եմ բոլոր զոհվածների հարազատներին, բայց կարող է վաղը ես լինեմ զոհը և ես պատրաստ եմ դրան»,-հայտարարեց Վահան Քերոբյանը:
 

Placeholder
Կարող է վաղը ես լինեմ սահմանային կրակոցների զոհը և ես պատրաստ եմ դրան. Վահան Քերոբյան