ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով վիրավորվել է առնվազն 14 մարդ
Իրավունք
09:55 01/11/2022
Աշխարհ

ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով վիրավորվել է առնվազն 14 մարդ

Առնվազն 14 մարդ, այդ թվում՝ երեխաներ, վիրավորվել է ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ոստիկանությանը։

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ի երեկոյան։ Անհայտ անձն ընթացող մեքենայից կրակ է բացել փողոցում կանգնած մարդկանց ամբոխի ուղղությամբ։ Առնվազն 14 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երեք տարեկան երեխա։ Բացի այդ, դեպքի վայրում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել նաև մեկ անձի։

Բոլոր տուժածները տեղափոխվել են նահանգային հիվանդանոցներ, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է։

Հարձակվողի շարժառիթը դեռ հայտնի չէ։
 

Placeholder
ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով վիրավորվել է առնվազն 14 մարդ