Մեծ Բրիտանիայում հայտարարել են՝  F-35 կործանիչների կառավարման համար օդաչուների պակաս կա
Քաղաքական
10:08 02/11/2022
Աշխարհ

Մեծ Բրիտանիայում հայտարարել են՝ F-35 կործանիչների կառավարման համար օդաչուների պակաս կա

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը խոստովանել է, որ երկիրն ավելի շատ հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ ունի, քան դրանք կառավարելու համար պատրաստված օդաչուներ, հայտնում է Sky News-ը։

Ուոլեսը Լորդերի պալատի կոմիտեին ասել է, որ Բրիտանիան օդաչուների պակաս ունի նույնիսկ գոյություն ունեցող F-35-ները կառավարելու համար ՝ ընդգծելով, որ այս խնդիրը պայմանավորված է ինչպես նրանց ուսուցման, այնպես էլ կործանիչների նորությամբ:

Հեռուստաալիքի տվյալներով՝ այժմ բրիտանական ռազմաօդային ուժերը զինված են 23 F-35 կործանիչներով, իսկ երեքն ուղարկել է ԱՄՆ։ Ի սկզբանե Մեծ Բրիտանիան նախատեսում էր գնել այս մոդելի 138 ինքնաթիռ։
 

Placeholder
Մեծ Բրիտանիայում հայտարարել են՝ F-35 կործանիչների կառավարման համար օդաչուների պակաս կա