Նեդ Փրայս. ԱՄՆ-ը կանի այն, ինչն առավել օգտակար է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար
Քաղաքական
12:25 02/11/2022
Աշխարհ

Նեդ Փրայս. ԱՄՆ-ը կանի այն, ինչն առավել օգտակար է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը նոյեմբերի 1-ին կայացած ճեպազրույցում անդրադարձել է հոկտեմբերի 31-ին Սոչիում Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ բանակցություններին։

Հարց ու պատասխան, որը ներկայացված է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում, հրապարակված է ստորև.

- Հոկտեմբերի 31-ին Սոչիում ադրբեջանա-հայկական հարցում շոշափելի առաջընթաց չգրանցվեց, բացի երեք երկրների ղեկավարների հայտնի հայտարարությունից։ Տպավորություն է,  որ երկու կողմերն էլ դեռ հետաքրքված են մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրել։ ԱՄՆ-ի համար կա՞ հնարավորություն հավասարակշռելու իրավիճակը՝ օգնելու նրանց մոմը վառ պահել։

- Մենք չենք մասնակցել այդ հանդիպմանը, և մենք չենք խոսում դրա մասին. Բայց ինչ վերաբերում է ձեր հարցի վերջին մասին, ԱՄՆ պետքարտուղար Բլինկինը բազմիցս ընդգծել է դա, այդ թվում, երբ Նյու Յորքում ընդունել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին։

Մենք հավատարիմ ենք հայ-ադրբեջանական խաղաղությանը և երկու երկրների միջև բանակցություններին։ Մենք կարծում ենք, որ ուղղակի երկխոսությունը խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է, ինչին, ի դեպ, երկու երկրներն էլ հայտարարել են, որ ձգտում են։ Այսպիսով, մենք կշարունակենք փոխգործակցությունը առաջիկա ամիսներին՝ հեշտացնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները երկկողմ հիմունքներով, գործընկերների հետ, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերով։

- Արդյոք պետք է սպասել հեռախոսազանգեր կամ հանդիպումներ պետքարտուղարի և նախարարների միջև, թե՞...։

- Կարծում եմ՝ այդ ամենը քննարկման ենթակա է: Մենք կանենք այն, ինչ մենք ամենաօգտակարն ենք համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար։
 

Placeholder
Նեդ Փրայս. ԱՄՆ-ը կանի այն, ինչն առավել օգտակար է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար