Իրանի անվտանգության ուժերը չեզոքացրել են երկրի արևմուտքում գործող ահաբեկչական բջիջը
Քաղաքական
10:15 03/11/2022
Տարածաշրջան

Իրանի անվտանգության ուժերը չեզոքացրել են երկրի արևմուտքում գործող ահաբեկչական բջիջը

Իրանի անվտանգության ուժերը երկրի արևմուտքում հայտնաբերել և ոչնչացրել են ահաբեկչական բջիջ։ Հինգշաբթի IRNA գործակալության տարածած լուրին անդրադարձել է ՏԱՍՍ-ը:

Լրատվական գործակալության տվյալներով՝ խմբավորումը գործել է Իլամ նահանգում և մասնակցել երկրում վերջին անկարգությունների կազմակերպմանը։ Ահաբեկիչները ծրագրում էին հարձակում գործել այն օբյեկտների վրա, որոնք գտնվում են զինված ուժերի և անվտանգության մարմինների վերահսկողության տակ։ Նրանք իրականացրել էին նռնակների և հրկիզող ռումբերի արտադրություն։ Նախնական տվյալներով՝ խումբը կապեր է ունեցել արտասահմանյան կենտրոնների հետ։
 

Placeholder
Իրանի անվտանգության ուժերը չեզոքացրել են երկրի արևմուտքում գործող ահաբեկչական բջիջը