Սպասվում է «Փյունիկ»-«Բազել» հանդիպումը
Աշխարհում
20:34 03/11/2022
Հայաստան

Սպասվում է «Փյունիկ»-«Բազել» հանդիպումը

Նոյեմբերի 3-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրի շրջանակում կհյուրընկալի Շվեյցարիան ներկայացնող «Բազելին»:

Արմսպորտի փոխանցմամբ՝ հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը․

«Փյունիկ» – Յուրչենկո, Միլկովիչ, Գոնսալես, Բրատկով, Ժունինյո, Օտուբանջո, Դիոպ, Բարանով, Դաշյան, Հարությունյան, Կոչուկ։

5 տուրից հետո այս խմբում թիմերը տեղակայվել են հետևյալ կերպ․

«Սլովան» – 8 միավոր
«Բազել» – 8 միավոր
«Փյունիկ» – 6 միավոր
«Ժալգիրիս» 5 միավոր

Կոնֆերենցիաների լիգայի խմբերում առաջին տեղ զբաղեցրած թիմերը նվաճելու են 1/8 եզրափակչի, իսկ 2-րդ տեղ զբաղեցրած թիմերը՝ 1/16 եզրափակչի ուղեգիր։

«Փյունիկ»-«Բազել» հանդիպումը կմեկնարկի 21։45-ին։

Placeholder
Սպասվում է «Փյունիկ»-«Բազել» հանդիպումը