Հուշարձանները վերականգնելիս էլի շուշաբանդային կամ կաֆել-մետլաղային  տրամաբանություն են օգտագործել.Փաշինյան
Մշակույթ
13:35 03/11/2022
Հայաստան

Հուշարձանները վերականգնելիս էլի շուշաբանդային կամ կաֆել-մետլաղային տրամաբանություն են օգտագործել.Փաշինյան

«Կուզենայի մեր ուշադրությունը հրավիրել նրա վրա, որ այսօր Հայաստանում կան բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, որոնք , ըստ էության, ոչնչացման կամ վնասման հոսքագծի վրա են գտնվում»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

Հայտարարելով, որ կառավարությունն այդ ուղղությամբ շարունակելու է աշխատել և ինքը արդեն հատուկ հանձնարարականներ է տվել՝ Փաշինյանն ասաց. «Այդ աշխատանքների ժամանակ ընդգծվում են այն պատմամշակութային հուշարձանների առանձնահատկությունները, որոնք իրենց բովանդակությամբ ունեն քաղաքացիական և պետական ենթակառուցվածքների պատմական ասպեկտ և մենք այդ ուղղությամբ պետք է առաջ շարժվենք:

Բայց, մյուս կողմից էլ, աշխատանքի ծավալն այնքան մեծ է, որ ես պարզապես ուզում եմ հնարավոր բարերարների ուշադրությունն հրավիրել այս խնդրի վրա, որ կան պատմամշակութային հուշարձաններ, որոնց վերականգնումը կարող է շատ լավ և դրական գործ լինել: Մյուս կողմից, ցավոք, մենք դեպքեր ունենք, երբ պատմամշակութային հուշարձանների վերականգնման պրոցեսում էլի շուշաբանդային կամ էլ կաֆել-մետլաղային  տրամաբանություն են օգտագործվել: Պետք է շատ զգույշ, ուշադիր լինել և համագործակցված աշխատել ԿԳՄՍ նախարարության հետ՝ հուշարձանների պահպանության առումով առաջընթաց և ոչ թե հետընթաց ունենալու համար»:
 

Placeholder