Վալերի Սեմերիկով.  Հայաստանի ու Ադրբեջանի միջև էսկալացիայի վտանգը պահպանվում է
Քաղաքական
15:51 03/11/2022
Աշխարհ

Վալերի Սեմերիկով. Հայաստանի ու Ադրբեջանի միջև էսկալացիայի վտանգը պահպանվում է

Ընթացիկ տարվա իրադարձությունները ցույց տվեցին, որ անհրաժեշտ է՝ ՀԱՊԿ-ն  օպտիմալացնի ճգնաժամային արձագանքման մեխանիզմը, այս հարցի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ է պատրաստվել և համաձայնեցվման փուլում է։ ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստում այսօր այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

«ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանձնրարությամբ պատրաստվել և համաձայնեցվում է այս հարցի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ»,- ասել է նա։

Սեմերիկովն ընդգծել է, որ աշխարհակարգի վերափոխման ներկա շրջանը դարձել է ամենալուրջ փորձությունը կազմակերպության համար։

Նրա խոսքով, Արևմուտքը Կիևին մղում է սրելու հակամարտությունը՝ չնայած ուկրաինական կողմի բոլոր կորուստներին, բացի այդ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության այլ օջախների ևս աջակցում է։

«Այսպիսով, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ղրղզստանի և Տաջիկստանի միջև էսկալացիայի և առճակատման վտանգը պահպանվում է»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը։

Placeholder
Վալերի Սեմերիկով. Հայաստանի ու Ադրբեջանի միջև էսկալացիայի վտանգը պահպանվում է