ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի օրենսդիրները կարող է շուտով հանդիպեն
Քաղաքական
11:20 04/11/2022
Հայաստան

ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի օրենսդիրները կարող է շուտով հանդիպեն

Դաշնային խորհուրդը հաջորդ շաբաթ կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ միջխորհրդարանական երկխոսություն վարելու համար բանակցային խմբի ստեղծման հարցը։  Ռիա Նովոստիին ասել է ՌԴ խորհրդարանի վերին պալատի աղբյուրը։

«Հաջորդ շաբաթ Դաշնային խորհուրդը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի օրենսդիրների հետ եռակողմ միջխորհրդարանական երկխոսություն վարելու բանակցային խմբի ստեղծման հարցը»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նա կարծում է, որ եռակողմ հանդիպումը «կարող է շուտով կայանալ, չի բացառվում՝ նոյեմբերին»։ Հանդիպման վայրը դեռ որոշված չէ։
 

Placeholder