Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վիրուսաբան. Մոտ ապագայում կունենանք ՌՆԹ վիրուսների հետազոտման առանձին ենթակառուցվածք
Վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը տեղեկացնում է.
«Գիտության կոմիտեի կողմից տրամադրված և Denovo Sciences-ի կողմից համաֆինանսավորված 51 մլն դրամ դրամաշնորհի շնորհիվ մոտ ապագայում կունենանք ՌՆԹ վիրուսների (գրիպ, կորոնավիրուսներ և այլն) հետազոտման առանձին ենթակառուցվածք։
Սա շատ կարևոր է, քանի որ ՌՆԹ վիրուսներն են առաջացնում համավարակներ, հետևաբար դրանց ուսումնասիրումը, հատկապես հակավիրուսային նոր միացությունների հայտնաբերման համար, շատ արդիական ու կարևոր խնդիր է ցանկացած երկրի համար։
Այսպիսով, բացի ԴՆԹ վիրուսներից, աշխատելու ենք նաև ՌՆԹ վիրուսների դեմ հակավիրուսային նոր միացություններ հայտնաբերելու և ուսումնասիրելու ուղղությամբ»։