Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԵՄ-ն ցանկանում է Ուկրաինային փոխանցել Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվները
Եվրամիությունը ցանկանում է դիտարկել Ռուսաստանի Բանկի սառեցված ակտիվները Ուկրաինայի վերականգնման համար օգտագործելու հնարավորությունը, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Գործակալության զրուցակիցը, ով ցանկացել է անանուն մնալ, հայտնել է, որ այս հարցի քննարկումն այժմ նախնական փուլում է։ Նա նշել է, որ իրավական հարցերով փորձագետին հանձնարարվել է ուսումնասիրել այդ գաղափարի իրականացման հնարավոր ուղիները։
Bloomberg-ի տվյալներով՝ ռուսական ակտիվների հարցը բարձրացրել Է ԱՄՆ-ը, սակայն տեղեկություններ չկան այն մասին, թե Բայդենը նման միջոցներ կձեռնարկի դոլարով պահվող ռուսական պահուստները հանելու համար:
Եվրամիության երկրները փետրվարի վերջից ներկայացրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութ փաթեթ՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։