Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշինյանի անվտանգության աշխատակիցները Panorama.am-ին թույլ չեն տվել տեսանկարահանել Օհան Դուրյանի արձանի բացումը
Մեծանուն երաժիշտ Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակի միջոցառումների շրջանակում այսօր Ազատության հրապարակում բացվեց դիրիժորի հուշարձանը։
Ու քանի որ բացման արարողությանը մասնակցում էր Փաշինյանը կնոջ ու թիմակից պաշտոնյաների հետ, նրա անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին Panorama.am-ի օպերատորին տեսանկարահանել միջոցառումը՝ պատճառաբանելով, որ հավատարմագրված ԶԼՄ-ների ցանկում Panorama.am-ի անունը չկա։
Սա այն պարագայում, երբ վարչապետի աշխատակազմը նախապես չի տեղեկացրել միջոցառումը լուսաբանելու համար հավատարմագրվելու անհրաժեշտության մասին։
Ինչևէ, խմբագրության աշխատակիցը տեսանկարահանել է մեծանուն դիրիժորի արձանը պաշտոնյաների մասնակցությամբ միջոցառումից հետո։
Լուսանարները՝ ֆոտոլուրի։


