Նախկին տնային տնտեսուհին դատի է տվել Amazon-ի հիմնադրին
Իրավունք
08:45 04/11/2022
Աշխարհ

Նախկին տնային տնտեսուհին դատի է տվել Amazon-ի հիմնադրին

Ջեֆ Բեզոսի նախկին տնային տնտեսուհին դատի է տվել «Amazon» ընկերության հիմնադրին ՝ պնդելով, որ ինքն ու մյուս հավաքարարները տուժել են աշխատանքի ոչ անվտանգ պայմաններից։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով «Associated Press» գործակալությանը:

Սիեթլի դատարաններից մեկում հայց է ներկայացրել Մերսեդես Ռուեդան, որը աշխատանքի է ընդունվել որպես Բեզոսի «տնային համակարգող» 2019 թվականի սեպտեմբերին։ Բողոքի մեջ ասվում է, որ կինը ենթարկվել է խտրականության և ոտնձգությունների, երբ բողոքել է հանգստի ընդմիջումների բացակայությունից կամ հավաքարարների սնվելու վայրերի բացակայությունից։

Ուեդան նշել է, որ ինքը երբեմն աշխատել է օրական մինչև 14 ժամ, սակայն իրեն երբեք չեն ասել, որ կարող է ընդմիջումներով հանգստանա։ Նրա խոսքով՝ տնային տնտեսուհիները հատուկ հանգստի սենյակ չեն ունեցել և սնվել են լվացքատանը։

Եզրափակելով՝ Ուեդաան դժգոհել է իր հեռացման «ծիծաղելիորեն հորինված պատճառից», թե  իբր ասել են, որ ինքը «դժբախտ» տեսք ունի և բացասաբար է ազդում մյուսների վրա։

Բեզոսի փաստաբանն անհեթեթ է անվանել տնային տնտեսուհու պնդումները։ Նրա խոսքով՝ Ուեդաան և նրա ենթակաները իրենց տրամադրության տակ ունեին մի քանի զուգարաններ և հանգստի սենյակներ։

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Բեզոսի դեմ հայցը պարունակում է վնասի փոխհատուցման պահանջ՝ այն չափով, որը կորոշվի դատավարության ընթացքում, նշում է գործակալությունը։
 

Placeholder
Նախկին տնային տնտեսուհին դատի է տվել Amazon-ի հիմնադրին