Վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է
Իրավունք
14:52 05/11/2022

Վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է

Նոյեմբերի 4-ին, ժամը 01.20-ին, «Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել անձը չպարզված կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 4-ին, ժամը 12.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված կինը մահացել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրա ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Placeholder
Վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է