Քրիստինա Ագիլերան՝ երևանյան մենահամերգի մասին
Մշակույթ
10:10 05/11/2022

Քրիստինա Ագիլերան՝ երևանյան մենահամերգի մասին

Ամերիկացի հայտնի երգչուհի, վեցակի «Գրեմմի» մրցանակակիր Քրիստինա Ագիլերան հայտնում է, որ այժմ աշխատանք է տարվում «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում իր մենահամերգի անցկացման նոր ամսաթվի նշանակման ուղղությամբ։

«Մենք փորձում ենք նշանակել առավել հարմար ամսաթիվ, որի մասին կհայտնենք առաջիկայում»,- գրել է Ագիլերան Թվիթերում։

Հիշեցնենք, որ Ագիլերայի երևանյան մենահամերգը պետք է կայանար հոկտեմբերի 22-ին Հրազդան մարզադաշտում, սակայն այն հետաձգվել է։

«ՀԱՅԱ» փառատոնը և սիրված երգչուհու անձնակազմը, կիսելով մեր երկրի քաղաքացիների հոգեվիճակը, որոշում կայացրեցին հետաձգել Քրիստինա Ագիլերայի համերգը Երևանում:
Շուտով կհրապարակվի համերգի նոր ամսաթիվը:
Բոլոր գնված տոմսերը ուժի մեջ են»,- հայտնել էին փառատոնից։

Placeholder
Քրիստինա Ագիլերան՝ երևանյան մենահամերգի մասին