Սպորտային մարմնամարզության ԱԱ. Հայ մարզիկների գրանցած արդյունքները
Աշխարհում
11:24 07/11/2022
Հայաստան

Սպորտային մարմնամարզության ԱԱ. Հայ մարզիկների գրանցած արդյունքները

Սպորտային մարմնամարզության Աշխարհի առաջնությունը, որը կայացել է Լիվերպուլում, Հայաստանի համար ռեկորդային էր և մասնակիցների քանակով (5) և եզրափակիչ անցած մարզիկների քանակով (4) և մեդալ նվաճած մարզիկների քանակով (2):

«Մենք  ունեցանք ԱԱ չեմպիոն հանձինս Արթուր Դավթյանի (հենացատկ), ընդ որում նա միակն է անկախ Հայաստանի պատմության մեջ: Վերջինը հայ մարզիկներից ԱԱ չեմպիոն հռչակվել է 1983թ.-ին։ Ունեցանք ԱԱ կրկնակի բրոնզե մեդալակի հանձինս 38 ամյա Հարություն Մերդինյանի  (նժույգ թափեր), իսկ Արթուր Ավետիսյան զբաղեցրեց 4-րդ, Վահագն Դավթյանը 6- րդ հորիզոնականները (օղակներ), Գագիկ Խաչիկյանը չհաղթահարեց որակավորման փուլը»,- հայտնում են Հայաստանի Մարմնամարզության ֆեդերացիայից։ 


 

Placeholder
Սպորտային մարմնամարզության ԱԱ. Հայ մարզիկների գրանցած արդյունքները