Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 155 նոր դեպք
Առողջություն
11:39 07/11/2022
Աշխարհ

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 155 նոր դեպք

Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը կատարվել է ընդհանուր 1839 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 155 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 153 հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում նոյեմբերի 7-ի  դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445 397 դեպք, որոնցից 434 441 առողջացած:  Փաստացի բուժում է ստանում 375 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8709  մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 393 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է  3 230 307 թեստավորում:


 

Placeholder