ՀՖՖ-ն բանակցել է ռուս մարզիչ Վալերի Կարպինի հետ
Աշխարհում
13:45 07/11/2022
Աշխարհ

ՀՖՖ-ն բանակցել է ռուս մարզիչ Վալերի Կարպինի հետ

Մինչ Ռուսաստանի հավաքականի հետ պայմանագիրը երկարաձգելը, Վալերի Կարպինը բանակցել է Հայաստանի հավաքականի հետ։ Այս մասին championat.com-ին ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։

«Բանակցությունները դրական էին, դրանք բավականին կոնկրետ էին, բայց ի վերջո Կարպինը որոշեց մնալ Ռուսաստանի հավաքականում»,- հավելել է championat.com-ի աղբյուրը։

Վալերի Կարպինը Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ աշխատանքի է անցել 2021 թվականին։  Անցյալ շաբաթ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը հայտարարել է Կարպինի հետ պայմանագիրը մինչև 2024 թվականը երկարաձգելու մասին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին Խոակին Կապարոսը լքել էր Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնը։

Placeholder