Վահան Քերոբյան. 223 մլրդ դրամի գյուղատնտեսական ծրագրերը շատ բան չեն փոխել գյուղացիների կենսամակարդակում
Տնտեսություն
15:18 07/11/2022
Հայաստան

Վահան Քերոբյան. 223 մլրդ դրամի գյուղատնտեսական ծրագրերը շատ բան չեն փոխել գյուղացիների կենսամակարդակում

«2023 թ.-ից դադարեցվելու է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող 3-15 մլն դրամանոց վարկային ծրագրերը՝ նպատակ ունենալով ֆինանսական միջոներն ուղղել գյուղատնտեսական արտադրողականության բարձրացման կոնկրետ ուղղություններով ծրագրերի իրականացմանը»,-ԱԺ-ում 2023 թ ՀՀ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«2023 թվականի բյուջեով, այնուամենայնիվ, նախատեսվում է 8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա  պարտավորությունների մարման համար: 2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ մի քանի տարվա ընթացքում ամբողջ ծրագրի շրջանակներում աջակցություն է ստացել մոտ 88100 վարկառու, իսկ վարկային պորտֆելը կազմել է 223 մլրդ դրամ»,-հայտնեց Քերոբյանը և հավելեց. «Մենք բավական լուրջ ուսումնասիրություն ենք իրականացրել մեր գործընկեր բանկերի հետ՝ պարզելու, թե ինչպես է այն ազդում մարդկանց կենսամակարդակի վրա այն տարիների ընթացքում, երբ նարնք օգտվել են այս ծրագրերից: Ընդհանուր առմամբ թվերը ցույց են տալիս, որ շատ բան չի փոխվել նրանց կյանքում: Ճիշտ է՝ այս ծրագիրն ընդհանուր առմամբ օգնում է գյուղատնտեսությամբ զբաղվողներին էժան ֆինանսական ռեսուրսներ ստանալ, բայց ընդհանուր առմամբ ասել, որ այն լուրջ ազդեցություն է ունեցել գյուղատնտեսական տնտեսությունների ընտանիքների կյանքի որակի վրա, չի կարելի, որովհետև եկամուտները շատացել են, բայց պարտքերն էլ են շատացել, ինչպես նաև ինֆլացիա է գրանցվել և այդ ամենը համադրելով պարզ է դառնում, որ մենք կարող էինք այդ ֆինանսական միջոցները համադրելով ավելի բարձր արդյունավետությամբ օգտագործել»:

Էկոնոմիկայի նախարարը հայտնեց, որ այս տարի 3.5 մլրդ կհատկացնի խաղողի ինտենսիվ այգիների ստեղծումը խթանելու համար:

«Կառավարությունը միայն գինեմետ սորտի խաղողի ինտենսիվ այդգիներն է սուբսիդավորելու և ներդրողներին կուղղել դեպի գինեմետ խաղողի սորտեր՝ հաշվի առնելով այն փաստը, որ այս տարի դրա դեֆիցիտ է եղել և ինչպես միշտ տեխնիկական սպիրտի համար արտադրված խաղողի մթերման խնդիր է եղել»,-ասաց վահան Քերոբյանը:

Placeholder