Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրեմլն արձագանքել է ադրբեջանական զինուժի կողմից հայկական դիրքերի գնդակոծման մասին լուրերին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նոյեմբերի 7-ին լրագրողներին տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե ինչպես է Կրեմլն արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների հաղորդագրություններին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
«Իրականում, Սոչիում եռակողմ հանդիպման ավարտին ընդունված հայտարարությունը ընդգծում էր կողմերի՝ Ադրբեջանի և Հայաստանի մտադրությունը՝ խնդիրը կարգավորել բացառապես քաղաքական, դիվանագիտական, խաղաղ միջոցներով։ Ուստի մենք շարունակում ենք կոչ անել երկու կողմերին զերծ մնալ վտանգավոր գործողություններից և քայլերից, որոնք կարող են հանգեցնել շփման գծում լարվածության սրման»,-Պեսկովի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։