Պեմզաշենում տեղի ունեցածի փաստով հարուցվել է քրգործ սպանության հատկանիշներով
Իրավունք
17:12 09/11/2022
Հայաստան

Պեմզաշենում տեղի ունեցածի փաստով հարուցվել է քրգործ սպանության հատկանիշներով

Շիրակի մարզի Պեմզաշեն  գյուղում  մահացած գտած մոր, 8 և 11 տարեկան երեխաների մարմինների վրա հայտանբերել են սուր կտրող-ծակող գործիքի հարվածի հետքեր։

Panorama.am-ի հետ զրույցում ՔԿ խոսնակ Վարդան Թադևոսյանն ասաց, որ այս պահին էլ քննիչներն աշխատում են դեպքի վայրում, նշանակվել են փորձաքննություններ։

Կատարվածի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին  (սպանություն) և նույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ (անչափահասի սպանություն) մասի հատկանիշներով։

Placeholder
Պեմզաշենում տեղի ունեցածի փաստով հարուցվել է քրգործ սպանության հատկանիշներով