ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է Իրանի հետ անարդյունք բանակցությունների մասին
Քաղաքական
10:21 10/11/2022
Տարածաշրջան

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է Իրանի հետ անարդյունք բանակցությունների մասին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ներկայացուցիչները Վիեննայում բանակցություններ են անցկացրել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ, որոնք անարդյունք են ավարտվել: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնել է, որ այդ մասին հայտարարել է կազմակերպության ղեկավար Ռաֆայել Գրոսին։

Ավելի վաղ Գրոսսին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 27-րդ համաժողովի շրջանակում (COP27) հայտարարել էր, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ կամ «միջուկային գործարք») շուրջ բանակցությունները մեռած չեն, և Իրանը կատարում է իր պարտավորությունները:

«Այսպիսով՝ նրանք ոչ մի նոր բան չեն բերել»,- Reuters-ին ասել է Գրոսին։

Նա նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները պատրաստվում են մի քանի շաբաթից մեկնել Իրան՝ բանակցությունները շարունակելու։
 

Placeholder