Եգիպտոսում զբոսաշրջիկը մերկացել է բուրգերի առաջ և վիրավորել տեղացիներին
Աշխարհում
15:39 10/11/2022
Աշխարհ

Եգիպտոսում զբոսաշրջիկը մերկացել է բուրգերի առաջ և վիրավորել տեղացիներին

Եգիպտոսում հանգստացող արտասահմանցի զբոսաշրջիկ բլոգերը մերկացել է բուրգերի առջև և վիրավորել տեղացիներին։ Լենտա.ռու կայքը, հղում անելով Egypt Independent-ին, գրում է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին։ Ճանապարհորդը, ում ազգությունը չի նշվում, գնացել է Գիզայի բուրգի համալիրի տարածք և մերկացել ֆոտոշարքի համար։ Կարգը խախտողին նկատել է անվտանգության աշխատակիցներից մեկը և աղջկանից պահանջել դադարեցնել նկարահանումները և հագնվել։

Պահակն օտարերկրացուն հիշեցրել է, որ հասարակական վայրում մերկանալը եգիպտական օրենքների խախտում է, ինչպես նաև վիրավորում է տեղական սովորույթներն ու ավանդույթները։ Ըստ հրապարակման՝ զբոսաշրջիկի նկատմամբ ոչ մի պատիժ չի կիրառվել։ Նրան թույլ են տվել ավարտել իր այցը և անարգել լքել հնագիտական տարածքը:

Դեպքից հետո Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը կոչ է արել օտարերկրյա այցելուներին պահպանել կանոններն ու օրենքները, որոնք կարգավորում են այցելությունները երկրի հնագիտական վայրեր և թանգարաններ՝ այդ վայրերի հեղինակությունը պահպանելու համար:

Placeholder
Եգիպտոսում զբոսաշրջիկը մերկացել է բուրգերի առաջ և վիրավորել տեղացիներին