Վրաստանը շուտով կավարտի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի շինարարությունը
Քաղաքական
14:24 11/11/2022
Տարածաշրջան

Վրաստանը շուտով կավարտի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի շինարարությունը

Վրաց-լեհական Delta-VB ընկերության անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրության գործարանի շինարարությունn ավարտական փուլում է:«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Դելտա-ՎԲ» ձեռնարկությունը ստեղծվել է լեհական WB Electronics ընկերության և վրացական «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնի միջոցով։

«Վրաց-լեհական ընկերության անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի շինարարությունը ավարտական փուլում է: Վրաստանի պաշտպանության նախարարը ստուգել է անօդաչու թռչող սարքերի գործարանի կառուցումը: Ջուանշեր Բուրչուլաձեն նշել է, որ մոտ ապագայում ձեռնարկությունը կկարողանա արտադրել վրացական արտադրության անօդաչու թռչող սարքեր»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Placeholder
Վրաստանը շուտով կավարտի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի շինարարությունը