Հետհաշվարկը սկսված է. «Մանկական Եվրատեսիլին» մնաց ընդամենը 30 օր
Մշակույթ
18:10 11/11/2022
Հայաստան

Հետհաշվարկը սկսված է. «Մանկական Եվրատեսիլին» մնաց ընդամենը 30 օր

Այսօր մայրաքաղաքի սրտում «Մանկական Եվրատեսիլը» Հայաստան բերած Մալենան և մեր այս տարվա ներկայացուցիչ Նարե Ղազարյանը տվեցին հետհաշվարկի ժամացույցի մեկնարկը:

Հանրային հեռուստաընկերությունից հայտնում են՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Առաջին Ալիքը կկազմակերպի տարբեր միջոցառումներ տոնական տրամադրությունը համաքաղաքացիներին և զբոսաշրջիկներին փոխանցելու համար: Դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում մրցույթի մասնակիցները կվառեն մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը:

20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց  կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը:

Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա,  Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:

Տարվա ամենասպասված իրադարձությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:





Placeholder
Հետհաշվարկը սկսված է. «Մանկական Եվրատեսիլին» մնաց ընդամենը 30 օր