Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը Երևանում հանդես կգա երկու բացառիկ համերգով
Մշակույթ
16:58 11/11/2022
Հայաստան

Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը Երևանում հանդես կգա երկու բացառիկ համերգով

Նոյեմբերի 18-ին և 19-ին  Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է Պ. Չայկովսկու անվան պետական ակադեմիական մեծ սիմֆոնիկ նվագախմբի (Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վլադիմիր Ֆեդոսեև) համերգը:

Նոյեմբերի 18-ին համերգային ծրագրում կհնչի Ֆ. Լիստի  Դաշնամուրի կոնցերտ թիվ 1, մի բեմոլ մաժոր ստեղծագործությունը, մենակատարն է Ադամ Գուցերիևը, ինչպես նաև Ն. Ռիմսկի-Կորսակովի «Շեհերեզադե» սիմֆոնիկ սյուիտը։

Նոյեմբերի 19-ին համերգին կհնչի՝ Ս. Ռախմանինով՝ Վոկալիզ, Պ.Ի. Չայկովսկի՝ Վարիացիաներ Ռոկոկո թեմայով թավջութակի և նվագախմբի համար (Մենակատար՝ Դալի Գուցերիևա), Պ.Ի. Չայկովսկի՝ Սիմֆոնիա թիվ 5, մի մինոր։

 Համերգները կգլխավորի դիրիժոր Թոմաս Զանդերլինգը։

Placeholder
Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը Երևանում հանդես կգա երկու բացառիկ համերգով