ԵԽ-ն չի ճանաչում Վրաստանի և Ուկրաինայի «օկուպացված» շրջանների բնակիչներին տրված ռուսական անձնագրերը
Քաղաքական
18:21 11/11/2022
Տարածաշրջան

ԵԽ-ն չի ճանաչում Վրաստանի և Ուկրաինայի «օկուպացված» շրջանների բնակիչներին տրված ռուսական անձնագրերը

Եվրոպական խորհուրդը աջակցել է այն որոշմանը, որ չի ճանաչում Վրաստանի և Ուկրաինայի «օկուպացված» շրջանների բնակիչներին տրված ռուսական անձնագրերը:Այս մասին գրում է Jnews-ը։

Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ նշված է, որ որոշումը պատասխանն է Ուկրաինայի դեմ չհրահրված և չարդարացված Ռուսաստանի ռազմական ագրեսիային:

«Բացի այդ, այն 2008 թվականին Վրաստանի Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանների անկախությունը ճանաչելու Ռուսաստանի միակողմանի որոշման արդյունքն է»,- նշված է հայտարարության մեջ:

Հարկ է նշել, որ որոշումն ուժի մեջ կմտնի Եվրախորհրդարանի և ԵՄ անդամ երկրների կողմից պաշտոնապես հաստատվելուց հետո։

Placeholder