Եվրամիությունը տվյալներ չունի Իրանից Ռուսաստանին հրթիռների ենթադրյալ մատակարարումների մասին
Քաղաքական
17:50 11/11/2022
Տարածաշրջան

Եվրամիությունը տվյալներ չունի Իրանից Ռուսաստանին հրթիռների ենթադրյալ մատակարարումների մասին

ԵՄ-ն դեռ չունի սեփական տվյալները Իրանից Ռուսաստան հրթիռների ենթադրյալ ծրագրված մատակարարումների մասին, որոնք բազմիցս հերքվել են Մոսկվայում և Թեհրանում, բայց Բրյուսելում տեղեկություններ են հավաքվում: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին լրագրողներին հայտնել է Եվրամիության բարձրաստիճան աղբյուրը։

«Մենք տեղյակ ենք Ռուսաստանին Ուկրաինայի դեմ իրանական բալիստիկ հրթիռներ մատակարարելու պլանների մասին հաղորդումներից: Փորձում ենք ստանալ մեր տեղեկությունը, որը կհաստատի, որ այն իսկապես տեղի է ունենում: Մենք անհանգստացած ենք այս կապակցությամբ: Եթե դա հաստատվի, ապա մենք կպատասխանենք պատժամիջոցներ կիրառելով»,-ասել է աղբյուրը։

Արևմտյան երկրները պնդում են, որ Իրանը, իբր, ներկայումս անօդաչու սարքեր է մատակարարում Ռուսաստանին Ուկրաինայում ռազմական գործողությունների համար։ Մոսկվան և Թեհրանը հերքել են նման մեղադրանքները։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանը Ռուսաստանի Դաշնությանը անօդաչու սարքեր է մատակարարել Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից մի քանի ամիս առաջ։

Placeholder