Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը հնարավոր է ընկերական հանդիպումներ անցկացնի ԱՄՆ-ում
Սպորտ
18:56 11/11/2022
Հայաստան

Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը հնարավոր է ընկերական հանդիպումներ անցկացնի ԱՄՆ-ում

Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը 2023թ. հունիսին հնարավոր է ընկերական հանդիպումներ անցկացնի ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: ՀԲՖ նախագահության նիստում հայտնել է  ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

«Կալիֆոռնիայում ունենք հայկական մեծ համայնք, և գաղափար կար անցկացնելու ընկերական հանդիպումներ՝ Լոս Անջելեսում։ Վերջերս էլ նման առաջարկ է ստացվել ԱՄՆ-ից և առաջիկայում պետք է քննարկվի, թե ինչ ձևաչափով է հնարավոր նման հանդիպում կամ հանդիպումներ կազմակերպել:

Նախագահության անդամներն ընդգծել են, որ Հայաստանի հավաքականի մասնակցությամբ ընկերական հանդիպումները մեծ ոգևորություն կառաջացնեն Լոս Անջելեսում, որտեղ բնակվող հայերի շրջանում բասկետբոլը մասսայականություն է վայելում:

Վերջին տարիներին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ակտիվորեն աշխատում է ԱՄՆ-ի հայկական համայնքի հետ, որի բազմաթիվ ներկայացուցիչներ ընդգրկված են Հայաստանի տարբեր տարիքային խմբերի հավաքականներում»,- տեղեկացնում են կոմիտեից։:

Placeholder