Թանգարաններում կներդրվի էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մշակույթ
18:00 11/11/2022
Հայաստան

Թանգարաններում կներդրվի էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող 21 թանգարանում էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ստեղծման և ներդրման ծրագրի նախաորակավորման փուլը:  ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, ծրագրային ապահովման մշակման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպվել են  միաժամանակյա բանակցություններ 2 փուլով անցկացված մրցույթի նախաորակավորված բոլոր մասնակիցների հետ:

Նախաորակավորման փուլ անցած մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկները տեխնիկական առաջադրանքի վերաբերյալ և պատասխանել ԿԳՄՍՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից բարձրացված հարցերին:

Նախարարության ենթակայության թանգարաններում միասնական տոմսային տնտեսության ներդրման համար համապատասխան ծրագրի ձեռքբերման նպատակով ձևավորված մասնագիտական խումբը ղեկավարում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Placeholder