Իրանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Քաղաքական
17:15 11/11/2022
Տարածաշրջան

Իրանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն կանչվել է արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին գրում է Mehr գործակալությունը։

Իրանի ԱԳՆ-ն վրդովմունք է հայտնել Ադրբեջանի դեսպանին՝  քարոզչական այն արշավի  կապակցությամբ, որն իրականացնում են Ադրբեջանի պաշտոնյաներն ու լրատվամիջոցներն Իրանի դեմ։

«Իրանի ԱԳ նախարարությունը վճռական բողոք է արտահայտել ադրբեջանցի պաշտոնյաների «ոչ բարեկամական  հայտարարությունների», ինչպես նաև ԶԼՄ-ների՝ Իրանի դեմ արշավի կապակցությամբ, կոչ անելով անհապաղ դադարեցնել նման գործողություններն ու ձեռնարկել արդյունավետ միջոցներ՝ կանխելու նման միտումի կրկնվելը։

Ադրբեջանի դեսպանը ցավ է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ ու խոստացել Իրանի բողոքն անհապաղ փոխանցել Բաքվի իշխանություններին»,-նշում է աղբյուրը։

Placeholder
Իրանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ԱԳՆ