ԱՄԷ-ում նախատեսում են օդանավակայաններից թռչող տաքսիներ գործարկել
Կրթություն, գիտություն
11:51 11/11/2022
Աշխարհ

ԱՄԷ-ում նախատեսում են օդանավակայաններից թռչող տաքսիներ գործարկել

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) մայրաքաղաք Աբու Դաբիի օդանավակայանները նախատեսում են գործարկել էլեկտրական ուղղահայաց թռիչքով և վայրէջքով տաքսիներ՝ մարդկանց և բեռներ փոխադրելու համար։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով «Terminal Authority»-ին:

«Օդանավակայանները և ֆրանսիական «Groupe ADP» ընկերությունը կմասնակցեն Աբու Դաբիում «Advanced Air Mobility» էլեկտրական տաքսիների համար ցամաքային ենթակառուցվածքի համատեղ պլանավորման, նախագծման, մշակման և շահագործման աշխատանքներին»,-հայտնում են ընկերությունից։

Այսպիսով, մոտ ապագայում Էմիրության միջազգային օդանավակայանից մարդիկ կարող են թռչող էլեկտրական տաքսիով քաղաք գնալ։

Ավելի վաղ ԱՄԷ-ի իշխանությունները Դուբայում «GITEX Global» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսում ներկայացրել էին թռչող մոտոցիկլետներ, որոնց արտադրությունը 2023 թվականին կարող են սկսել Aerwins ընկերությունը և նրա գործընկերը՝ Աբու Դաբիից:
 

Placeholder
ԱՄԷ-ում նախատեսում են օդանավակայաններից թռչող տաքսիներ գործարկել