Երեկ թշնամու կրակոցից վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ խոսնակ
Քաղաքական
12:37 11/11/2022
Հայաստան

Երեկ թշնամու կրակոցից վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ խոսնակ

Նոյեմբերի 10-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում թշնամու կրակոցից հրազենային վիրավորում ստացած ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ի կյանքին վտանգ չի սպառնում։

«Վիրավորում ստացած զինծառայողը զինվորական հոսպիտալում վիրահատվել է: Վիրահատությունը բարեհաջող է անցել։  Այս պահի դրությամբ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ է»,- Panorama.am-ին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք՝ երեկ ՊՆ-ից հայտնել էին, որ վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Placeholder
Երեկ թշնամու կրակոցից վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ խոսնակ