Բևեռախույզ Արթուր Չիլինգարովը դեռ  վերակենդանացման բաժանմունքում է՝ որոշակի լավացումով
Աշխարհում
15:12 12/11/2022
Աշխարհ

Բևեռախույզ Արթուր Չիլինգարովը դեռ վերակենդանացման բաժանմունքում է՝ որոշակի լավացումով

Պետդումայի պատգամավոր, 83-ամյա բևեռախույզ Արթուր Չիլինգարովը շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում, սակայն նրա վիճակը բարելավվել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ բժշկական շրջանակների աղբյուրին հղում անելով։

«Չիլինգարովն ավելի լավ է, բայց առայժմ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,-ասել է աղբյուրը։

Լրատվական գործակալության զրուցակցի փոխանցմամբ՝ բժիշկները պատգամավորին չեն տեղափոխում սովորական հիվանդասենյակ, բայց Չիլինգարովի վիճակն ու անալիզները «արդեն ավելի լավ են»։

Հոկտեմբերի 28-ին Baza Telegram ալիքը հայտնել է, որ Արթուր Չիլինգարովը հոսպիտալացվել է նախագահի աշխատակազմի հիվանդանոց՝ COVID-19-ի հետ կապված բարդությունների պատճառով։

Հեռուստաալիքի տվյալներով՝ բևեռախույզը հիվանդանոց է տեղափոխվել հոկտեմբերի 26-ին։ Չիլինգարովը գանգատվել է ընդհանուր թուլությունից, ջերմությունից և վատ զգացողությունից։

Placeholder
Բևեռախույզ Արթուր Չիլինգարովը դեռ վերակենդանացման բաժանմունքում է՝ որոշակի լավացումով