Չինաստանում գրանցվել է ապրիլից ի վեր COVID-ի դեպքերի ամենաբարձր թիվը
Աշխարհում
17:54 12/11/2022
Աշխարհ

Չինաստանում գրանցվել է ապրիլից ի վեր COVID-ի դեպքերի ամենաբարձր թիվը

Այսօր Չինաստանում հայտնաբերվել է COVID-ով վարակման 11 950 նոր դեպք՝ ամենաբարձր թիվը 2022 թվականի ապրիլից ի վեր։ Այս մասին հայտնում է Channel NewsAsia-ն։

centralasia.media-ի հաղորդմամբ, նոր դեպքերից 1504-ը եղել են սիմպտոմատիկ, 10446-ը՝ ասիմպտոմատիկ։ Մեկ օր առաջ գրանցվել է 10 729 դեպք։

Նոյեմբերի 11-ին իշխանությունները մեղմացրել էին կորոնավիրուսի հետ կապված խիստ սահմանափակումները։ Չինաստանը նույնպես կդադարի փորձել բացահայտել «երկրորդական» շփումները, սակայն սերտ շփումների դեպքում ստուգումները կշարունակի

Placeholder
Չինաստանում գրանցվել է ապրիլից ի վեր COVID-ի դեպքերի ամենաբարձր թիվը