Ցուցարարները կլիմայի գագաթնաժողովում փորձել են ընդհատել Բայդենի ելույթը
Իրավունք
10:22 12/11/2022
Աշխարհ

Ցուցարարները կլիմայի գագաթնաժողովում փորձել են ընդհատել Բայդենի ելույթը

Ցուցարարները COP27 կլիմայի գագաթնաժողովում բղավել են՝ փորձելով ընդհատել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթը։Այդ մասին գրում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Reuters-ի փոխանցմամբ՝ դահլիճում գտնվող ցուցարարները Բայդենի ելույթի ժամանակ պաստառ են պարզել։ Իսկ սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերում կարելի է լսել, թե ինչպես են լսարանի բարձր ձայներն ընդհատում խոսքը։

Ամերիկայի նախագահը, լսելով ձայները, զարմացած նայեց շուրջը, բայց չի ընդհատել իր խոսքը։ Reuters-ի փոխանցմամբ՝ անվտանգության աշխատակիցները ցուցարարներից արագ խլել են պաստառը։

Placeholder
Ցուցարարները կլիմայի գագաթնաժողովում փորձել են ընդհատել Բայդենի ելույթը