Մեր պետության և հանրության առջև կանգնած մարտահրավերներից շատերը բխում են Թուրքիայից և Ադրբեջանից. Վարուժան Գեղամյան
Քաղաքական
11:30 12/11/2022
Հայաստան

Մեր պետության և հանրության առջև կանգնած մարտահրավերներից շատերը բխում են Թուրքիայից և Ադրբեջանից. Վարուժան Գեղամյան

Երևանում տեղի է ունենում թյուրքագիտական երկու նոր գրքերի շնորհանդես։ Միջոցառման առաջին մասում կներկայացվի ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի ««Խաղաղության դարաշրջանի» գաղափարախոսական սահմանադրությունը. (Ժիրայր Լիպարիտյանի «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն» գրքի թուրքագիտական գրախոսություն)» աշխատանքը։

Շնորհանդեսի երկրորդ մասում կներկայացվի ««Ատելության խոսքի» դասական թիրախները. հայերն ու Հայաստանը թուրքական և ադրբեջանական մեդիա դաշտում 2019-2021 թվականներին» կոլեկտիվ մենագրությունը, որի հեղինակներն են թուրքագետներ Նաիրա Պողոսյանը (բ.գ.թ.), Վարուժան Գեղամյանը (պ.գ.թ.), Մարիամ Մելքոնյանը և Արեն Պետունցը։

«Մենք համոզված ենք, որ միայն գիտահեն  մոտեցմամբ է հնարավոր հաղթահարել մեր պետության և հանրության առջև կանգնած հիմնական մարտահրավերները։ Այդ մարտահրավերներից շատերն այսօր բխում են Թուրքիայից և Ադրբեջանից։

Ուստի դրանց արդյունավետ դիմադրելու, ինչու ոչ հակազդելու համար անհրաժեշտ է  լիարժեք պատկերացնել, թե իրականում ինչ մասշտաբների ու ինչ նպատակների հետ գործ ունենք սահմանից այն կողմ»,- ասաց թուրքագետ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը։ 

Գրքերի շնորհանդեսն՝ Yerevan.today կայքի ուղիղ հեռարձակմամբ։ 

Placeholder
Մեր պետության և հանրության առջև կանգնած մարտահրավերներից շատերը բխում են Թուրքիայից և Ադրբեջանից. Վարուժան Գեղամյան