Գենիչեսկը դարձել է Խերսոնի շրջանի ժամանակավոր մայրաքաղաքը
Քաղաքական
12:27 12/11/2022
Աշխարհ

Գենիչեսկը դարձել է Խերսոնի շրջանի ժամանակավոր մայրաքաղաքը

Գենիչեսկն ընտրվել է որպես Խերսոնի շրջանի ժամանակավոր մայրաքաղաք, որտեղ գտնվում են հիմնական իշխանությունները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին շաբաթ օրը լրագրողներին հայտնել է շրջանի վարչակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Ֆոմինը։

«Այսօր Խերսոնի շրջանի ժամանակավոր վարչական մայրաքաղաքը Գենիչեսկն է, այնտեղ կենտրոնացած են իշխանությունների բոլոր հիմնական մարմինները»,-ասել է նա։

Փետրվարի 27-ին Ռուսաստանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Գենիչեսկը։ Այս քաղաքը գտնվում է Ազովի ծովի ափին, Արաբաթի գետի հունի վրա։ Գենիչեսկը հայտնի է որպես ծովային նավահանգիստ և հանգստավայր։

Placeholder
Գենիչեսկը դարձել է Խերսոնի շրջանի ժամանակավոր մայրաքաղաքը