Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 116 նոր դեպք
Առողջություն
11:41 14/11/2022

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 116 նոր դեպք

Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ նոյեմբերի 7-13-ը կատարվել է ընդհանուր 1578 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 116 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 158 հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում նոյեմբերի 14-ի  դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445 513 դեպք, որոնցից 434 599 առողջացած:  Փաստացի բուժում է ստանում 333 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8709  մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 393 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է  3 231 885 թեստավորում:

Placeholder