Հայտնի թանգարանները բաց նամակով են հանդես եկել
Մշակույթ
14:43 14/11/2022
Աշխարհ

Հայտնի թանգարանները բաց նամակով են հանդես եկել

Էկոակտիվիստների՝ արվեստի գործերի վրա շարունակվող հարձակումների կապակցությամբ մշակութային հաստատությունների 92 ներկայացուցիչներ, այդ թվում՝ Լուվրի, Պրադոյի, Բրիտանական թանգարանների տնօրենները բաց նամակով են հանդես եկել։

artguide.com-ի հաղորդմամբ, դրանում ասվում է բողոքողների թիրախում գտնվող աշխատանքների հնարավոր վնասների մասին։

Էկոակտիվիստները, ըստ  հայտարարության, «խիստ թերագնահատում են այդ անփոխարինելի առարկաների փխրունությունը»: Չնայած ընդհանուր անհանգստությանը, նամակն ավարտվում է այն խոսքերով, որ թանգարանները դեռևս «սոցիալական դիսկուրսի» վայրեր են:

Ի պատասխան էկոակտիվիստների գործողությունների՝ մշակութային հաստատությունները ուժեղացնում են անվտանգության միջոցառումները։

Placeholder