ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի բարձրաստիճան պաշտոնյաները նոյեմբերի 16-ին Մոսկվայում կքննարկեն Եվրասիայում անվտանգության հարցերը
Քաղաքական
17:18 14/11/2022
Տարածաշրջան

ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի բարձրաստիճան պաշտոնյաները նոյեմբերի 16-ին Մոսկվայում կքննարկեն Եվրասիայում անվտանգության հարցերը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գլխավոր քարտուղարները, ինչպես նաև ԱՊՀ գործադիր քարտուղարը նոյեմբերի 16-ին Մոսկվայում ոչ պաշտոնական հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու եվրասիական տարածքում փոխգործակցության և անվտանգության հարցերը։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին երկուշաբթի հայտնել են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։

«2022 թվականի նոյեմբերի 16-ին Մոսկվայում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ԱՊՀ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության բարձրագույն վարչական պաշտոնյաների 10-րդ ոչ պաշտոնական հանդիպումը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ԱՊՀ գործադիր քարտուղար, Գործադիր կոմիտեի նախագահ՝  Սերգեյ Լեբեդևը և ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինգը կքննարկեն երեք խոշորագույն տարածաշրջանային միջազգային կազմակերպությունների փոխգործակցությունը, ինչպես նաև եվրասիական տարածքում անվտանգության հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, նոյեմբերի 15-ին ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը կհանդիպի ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ։

Placeholder