Արարատ Միրզոյանը ցավակցել է իր թուրք գործընկերոջը
Քաղաքական
11:16 14/11/2022
Տարածաշրջան

Արարատ Միրզոյանը ցավակցել է իր թուրք գործընկերոջը

Հայաստանի  ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը ցավակցել է իր թուրք գործընկերոջը՝ Մևլութ Չավուշօղլուին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։

«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ստամբուլում տեղի ունեցած մահաբեր պայթյունի զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում եմ մաղթում տուժածներին»,-գրել է նա Թվիթերի իր միկրոբլոգում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնում գտնվող Իսթիքլալ զբոսաշրջային փողոցում պայթուն է տեղի ունեցել։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է վեց զոհվածի մասին։ Ավելի ուշ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտնել է 81 տւժածի մասին և նշել, որ երկրի իշխանությունները Ստամբուլում տեղի ունեցած պայթյունը համարում են ահաբեկչություն, այն կատարվել է կնոջ կողմից։

Նշվում է, որ 50 տուժած բուժվելուց հետո դուրս է գրվել հիվանդանոցներից, 31 մարդ դեռ գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Վերակենդանացման բաժանմունքում գտնվող հինգ տուժածներից երկուսի վիճակն էլ գնահատվում է ծանր։

Պայթյունի գործով կա մեկ ձերբակալված։

Placeholder
Արարատ Միրզոյանը ցավակցել է իր թուրք գործընկերոջը