Մարիամ Մկրտչյանը՝ շախմատի Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոն
Աշխարհում
00:05 14/11/2022
Հայաստան

Մարիամ Մկրտչյանը՝ շախմատի Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոն

Հայ շախմատիստուհի Մարիամ Մկրտչյանն Անթալիայում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրում հաղթանակի է հասել իռլանդացի Տրիշա Կանյամարալայի նկատմամբ և ժամանակից շուտ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ վերջին տուրից առաջ Մարիամն իր միավորների թիվը հասցրել է 7,5-ի և անհասանելի դարձել մրցակիցների համար։

Հայաստանի գործող չեմպիոն Մարիամ Մկրտչյանն այս տարի ավելի վաղ նվաճել էր նաև աշխարհի Մ18 տարեկանների չեմպիոնի կոչումը՝ հաղթելով բոլոր 11 պարտիաներում։
 

Placeholder