Ալ-Ջազիրա. PKK-ն հերքում է իր մասնակցությունը Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին
Քաղաքական
16:36 14/11/2022
Տարածաշրջան

Ալ-Ջազիրա. PKK-ն հերքում է իր մասնակցությունը Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին

Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) հերքել է իր առնչությունը Ստամբուլի պայթյունին: Այս մասին հայտնում Al-Jazeera-ի տարածած լուրը ներկայացրել է «Գազետա ռու»-ն:

Թուրքական իշխանությունները մեղադրել էին PKK-ին Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ թաղամասի Իսթիքլալ փողոցում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հարձակումն իրականացնելու մեջ։

Քրդական խմբավորման տարածած հայտարարության համաձայն՝ PKK-ն հերքում է իր առնչությունը կիրակի օրը Ստամբուլի պայթյունին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին պայթյուն էր որոտացել Ստամբուլի կենտրոնական թաղամասերից մեկի Իսթիքլալ հետիոտնային փողոցում։ Թուրքիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ դա ահաբեկչություն է։ Պայթյունի հետևանքով զոհվել է վեց մարդ, վիրավորվել՝ ավելի քան 80-ը։

Placeholder