2020 թ. նոյեմբերի 13-ից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել ու տարհանվել է 1786 աճյուն
Տարածաշրջան
09:10 14/11/2022
ԼՂՀ

2020 թ. նոյեմբերի 13-ից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել ու տարհանվել է 1786 աճյուն

44-օրյա պատերազմի ավարտից հետո օրեր անց՝  նոյեմբերի 13-ին, Արցախի Հանրապետության փրկարար ծառայողների գործուն մասնակցությամբ սկսվել էր  զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները։ Նոյեմբերի 13-ից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել ու տարհանվել է 1786 աճյուն։

Պատերազմի ընթացքում՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում ռազմադաշտից ու հրթիռակոծվող բնակավայրերից տարհանվել է 1415 մարմին։

Այս տվյալները հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը։ 

 

Placeholder
2020 թ. նոյեմբերի 13-ից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել ու տարհանվել է 1786 աճյուն