Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Էկոակտիվիստների՝ արվեստի գործերի վրա շարունակվող հարձակումների կապակցությամբ մշակութային հաստատությունների 92 ներկայացուցիչներ, այդ թվում՝ Լուվրի, Պրադոյի, Բրիտանական թանգարանների տնօրենները բաց նամակով են հանդես եկել։
artguide.com-ի հաղորդմամբ, դրանում ասվում է բողոքողների թիրախում գտնվող աշխատանքների հնարավոր վնասների մասին։
Էկոակտիվիստները, ըստ հայտարարության, «խիստ թերագնահատում են այդ անփոխարինելի առարկաների փխրունությունը»: Չնայած ընդհանուր անհանգստությանը, նամակն ավարտվում է այն խոսքերով, որ թանգարանները դեռևս «սոցիալական դիսկուրսի» վայրեր են:
Ի պատասխան էկոակտիվիստների գործողությունների՝ մշակութային հաստատությունները ուժեղացնում են անվտանգության միջոցառումները։