Վերին Լարսով սնունդը պետք է անցնի առաջնահերթ.Խաչատուր Սուքիասյան
Տնտեսություն
11:55 15/11/2022
Հայաստան

Վերին Լարսով սնունդը պետք է անցնի առաջնահերթ.Խաչատուր Սուքիասյան

«Ուզում եմ հասկանալ, թե որպես օրենսդիր մենք գործադիրի հետ ի՞նչ կարող ենք անել, որ մեկ օր շուտ ճանաչեն մեր կապարակնիքները և համապատասխան տեխնիկական վերազինումն ի՞նչ արագությամբ կարող ենք անել, որպեսզի կարողանան տեսնել, թե ինչ կա բեռնատարի մեջ»,-ԱԺ նիստում հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սոքիասյանը և կարևորեց Լարսի մաքսակետով բեռնատարների մեկ օր շուտ անցնելը՝ հաշվի առնելով, որ տնտեսվարող սուբյեկտները բավական մեծ վնասներ են կրում մաքսակետերի հերթերում:

Պատգամավորն այդ հարցով դիմեց  «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը զեկուցող ՊեԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանին:

«Սնունդը պետք է մաքսակետն առաջնային անցնի, քանի որ այն մարդիկ են ստեղծում, փչանում է, իսկ մարդիկ կան՝ սովի են մատնված»,-հայտարարեց պատգամավորը:

Սուքիասյանը կոչ արեց ԵԱՏՄ-ին առաջարկել, որ հոմանիտար ապրանքներին առաջնայնություն տան մաքսային անցակետում և եթե սնունդ է տեղափոխվում ուրեմն պետք է այն հումանիտար դիտվի:

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը հայտնեց, որ համաձայնագիրը պետք է 5 երկիր վավերացնեն, բայց ՀՀ-ն չի սպասի դրան և ՌԴ-ի ու Վրաստանի հետ կբանակցեն օր առաջ համակարգը ներդնելու համար:

«Վրաստանի հետ ունենք համաձայնագրի նախագիծ, որով այդ երկրի տարածքով հնարավորություն ենք ստանալու այս նավիգացիոն կապարակնիքներով տրանսպորտային այդ  միջոցները տեղափոխվեն այլ երկրներ»,-ասաց Մուրադյանը:

Խաչատուր Սուքիասյանը կրկնեց, թե կարևոր է, որ սնունդն ԵԱՏՄ տարածքում համարվի առաջնային և թույլ տրվեն անցնեն, անկախ նրանից կապարակնիք կլինի, թե չէ, որպեսզի  տնտեսվարողները վնասներ չկրեն:

ՊԵԿ նախագահի տեղակալը հայտնեց, որ ԵԱՏՄ շրջանակներում քննարկվում է ապրանքների ցանք, որոնք պետք է առաջնային անցնեն մաքսային ձևակերպում և սնունդը որպես շուտ փչացող ապրանք պետք է դիտարկվեի:

Նա հայտնեց, որ այդ որոշումն ընդունվել է, բայց տեղյակ չէ՝ ուժի մեջ մտել է, թե ոչ:

Placeholder