81-ամյա Նոնա Գափրինդաշվիլին Վրաստանը կներկայացնի աշխարհի առաջնությունում
Սպորտ
18:13 15/11/2022
Տարածաշրջան

81-ամյա Նոնա Գափրինդաշվիլին Վրաստանը կներկայացնի աշխարհի առաջնությունում

Շախմատի աշխարհի հնգակի և մեծահասակների աշխարհի առաջնության յոթակի չեմպիոն Նոնա Գափրինդաշվիլին այսօրվանից կպայքարի ևս մեկ տիտղոսի համար. իտալական Ասիսի քաղաքում մեկնարկում է մեծահասակների շախմատի աշխարհի առաջնությունը։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Վրաստանի դրոշի տակ աշխարհի մրցմանը կմասնակցեն նաև՝ մեծահասակների կանանց Եվրոպայի չեմպիոն Սոփիկո Տերելաձեն և մեծահասակների տղամարդկանց 2014 թվականի աշխարհի չեմպիոն Զուրաբ Ստուրուան։

Նոնա Գափրինդաշվիլին 78 տարեկանում վետերանների աշխարհի առաջնությունում նվաճել է վերջին՝ յոթերորդ տիտղոսը 2019 թվականին 65-ից բարձր կին շախմատիստների շարքում։

Աշխարհի առաջնությունը կավարտվի նոյեմբերի 26-ին։

Placeholder