Դադարեցվել է «ՏԻՏԱՆ ՕԻԼ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանի գործունեությունը
Տնտեսություն
18:55 15/11/2022
Հայաստան

Դադարեցվել է «ՏԻՏԱՆ ՕԻԼ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանի գործունեությունը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Երևանի տարածքային բաժնի մասնագետների կողմից վերահսկողություն է իրականացվել ՀՀ, ք․ Երևան Հ․ Քոչար-Վ․ Փափազյան փողոցների խաչմերուկում գործող «ՏԻՏԱՆ ՕԻԼ» ՍՊ ընկերության  կողմից շահագործվող բենզալցակայանում՝ հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ։Այս մասին նշված է տեսչության հաղորդագրությունում։

«Արդյունքում պարզվել է, որ «ՏԻՏԱՆ ՕԻԼ» ՍՊ ընկերության  կողմից շահագործվող բենզալցակայանը շահագործվում է հեղուկ վառելիքի պահպանման վերգետնյա տարողություններով, որով էլ խախտված են ՀՀՇՆ 30-01-2014թ-ի կետ 307-ի պահանջները, մասնավորապես՝ բնակավայրերում ավտոմոբիլների հեղուկ վառելանյութի լիցքավորման կայանները պետք է նախատեսել միայն հեղուկ վառելիքի պահման ստորգետնյա պահեստարաններով։

Բացի այդ, բենզալցակայանում հայտնաբերվել են նաև այլ խախտումներ, որոնց առկայությամբ պայմանավորված՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է  «ՏԻՏԱՆ ՕԻԼ» ՍՊ ընկերության  կողմից շահագործվող բենզալցակայանի հետագա շահագործման դադարեցման որոշում։

Տնտեսավարողի առջև պահանջ է դրվել որոշման ստացման պահից սկսած՝ 2 օրվա ընթացքում ամբողջությամբ դատարկել և չեզոքացնել պահեստարաններում առկա վառելիքը՝ մինչև համպատասխան փորձաքննության անցկացման և դրական եզրակացություն ստանալը»,- ասվում է հաղորդագրությունում։

Placeholder