Չինաստանի նախագահը հայտարարել է, որ համաշխարհային տնտեսությանը ռեցեսիա է սպառնում
Տնտեսություն
11:27 15/11/2022
Աշխարհ

Չինաստանի նախագահը հայտարարել է, որ համաշխարհային տնտեսությանը ռեցեսիա է սպառնում

Համաշխարհային տնտեսությունը կանգնած է ռեցեսիայի վտանգի առաջ, զարգացող երկրներն առաջինն են հայտնվել հարվածի տակ։ Այս մասին երեքշաբթի օրը Բալիում անցկացվող G20 գագաթնաժողովում հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պետք է նպաստենք ավելի կայուն գլոբալ զարգացմանը։ Տնտեսական գլոբալիզացիան կանգնած է հակառակ քամիների առաջ, համաշխարհային տնտեսությունը կանգնած է ռեցեսիայի սպառնալիքի առաջ: Բոլորի համար դժվար ժամանակներ են,և զարգացող երկրներն առաջինն են հարվածի տակ հայտնվում»,- ասել է նա։

Այսպիսով, ըստ Չինաստանի նախագահի, ավելի քան երբևէ, պետք է էլ ավելի մեծ ուշադրություն դարձնեն զարգացման խնդրին։

«Աշխարհի երկրները պետք է շարունակեն խորացնել միջազգային համագործակցությունը կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարում, բարենպաստ պայմաններ ստեղծեն տնտեսության վերականգնման համար»,- հավելել է Չինաստանի նախագահը։

Placeholder